Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Գլխավոր / Վիզաներ / Աֆղանստան

Աֆղանստանի Վիզա

Մայրաքաղաք։ Քաբուլ

Արժույթ։ աֆղանի (AFN)

Ամենամեծ քաղաքը։ Քաբուլ, Ղանդահար, Հերաթ, Մազարի Շարիֆ

Պաշտոնական լեզու։ փաշթո, դարի

Տեղեկություն վիզայի մասին

ՀՀ քաղաքացիները Աֆղանստանի վիզա ստանալու համար կարող են դիմել Մոսկվայում գտվող Աֆղանստանի դեսպանատուն։

Վիզայի տրամադրման ժամկետը անձանց, ովքեր ցանկանում են այցելել Աֆղանստան Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում հավատարմագրված իրավաբանական անձանց կամ այլ պետությունների մշտական ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների և անհատների կողմից, 5-7 աշխատանքային օրվա ընթացքում՝ չհաշված փաստաթղթերի հանձնման օրը։

Բազմակի մուտքի վիզա հյուպատոսությունը չի տրամադրում։

 

Վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  • 2 լուսանկար- 3x4 չափսի (անձնագրի չափ)
  • Անձնագրի օրիգինալ և պատճենահանված տարբերակը (առնվազն 6 ամիս վավերականությամբ)
  • Հրավերի կամ այլ դիմումի պատճեն  

 

Վճարներ

60$ - Հյուպատոսական վճար

 

Ծառայությունների արժեքը

20․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից