Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 299$ դոլարին համարժեք դրամից։
Ժամանումներ։ շաբաթվա բոլոր օրերին
Տևողությունը։ 4 օր / 3 գիշեր
Տեղավորում հյուրանոցում։ Նետանիա, Թել-Ավիվ, Երուսաղեմ (BB) – 3 գիշեր
Էկսկուրսաիաներ։ Քրիստոնոական Երուսաղեմ և Բեթղեհեմ, Թել-Ավիվ և Յաֆֆա
Այցելություն/ լողալը։ Միջերկրական ծով
Հյուրանոցներ
Աչժեքը ներառում է՝
Արժեքը ՉԻ ներառում՝
Խնայեք մինչև
Իսրայելը գտնվում է Միջերկրական ծովի հարավարևելյան ափին: Ստեղծվել է 1948 թ-ի մայիսի 14-ին՝ Դավիդ Բեն Գուրիոնի ղեկավարությամբ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Իսրայելը հրեական պետություն է, որը վերականգնվեց գրեթե 2000-ամյա ընդհատումից հետո՝ հրեաների պատմական հայրենիքում՝ Պաղեստինում: Հրեական պետականության պատմությունը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: Հրեական ցեղերը Պաղեստինի տարածքում հայտնվել են տակավին մեր թվականությունից կամ Քրիստոսի ծննդից առաջ II հազարամյակում, երբ այնտեղ ապրում էին հիմնականում փղշտացիները (այստեղից էլ՝ երկրի Պաղեստին անունը): Նրանց միջև սկսված երկարատև պայքարում հաղթող դուրս եկան հրեաները, որոնք մ.թ.ա. XI–X դարերում այստեղ հիմնեցին հրեական Իսրայել և Հուդա թագավորությունները: Սակայն դրանք գոյություն ունեցան ընդհատումներով՝ նվաճվելով մե՜րթ Ասորեստանի ու Բաբելոնի, մե՜րթ Աքեմենյան Պարսկաստանի ու Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, իսկ մ. թ. 6 թ-ին դարձավ հռոմեական նահանգ (պրովինցիա): Իսրայելի բնակչության 83%-ը հրեաներ են. բնակվում են նաև արաբներ, ռուսներ, հայեր և այլք: Հրեա բնակչության ուսուցումն ու դաստիարակությունը ազգային և կրոնական բնույթ ունի. ենթարկվում է սիոնիզմի գաղափարախոսությանը: Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները ( 3 տարի) և աղջիկները (2 տարի): Պետական աշխարհիկ դպրոցների կողքին գործում են մեծ թվով պետական կրոնական և մասնավոր կրոնական դպրոցներ: Թորայի (Մովսեսի 5 գրքերը) և Աստվածաշնչի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է: Իսրայելի առավել խոշոր քաղաքներն են Թել Ավիվը, որը երկրի վարչական կենտրոնն է, Հայֆան, Էյլաթը, Աշդոդը, Դիմոնը: 1967 թ-ին Կնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք: Այս քաղաքն ավելի քան 3,5-հազարամյա պատմություն ունի և աշխարհին հայտնի է որպես «սրբազան քաղաք», որտեղ գտնվում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը:
Ժամանում Բեն-Գուրիոն օդանավակայան։
Տեղավորում և տեղափոխում հյուրանոց՝ Թել-Ավիվում կամ Նետանիայում։
Էկսկուրսիա․
Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ։ Բեթղեհեմ՝ Քրիստոսի ծննդավայր։ Քաղաքաի կարևորագույն սրբավայրեր - Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար՝ Սուրբ Երկրի ամենահին տաճարներից մեկը։ Տաճար այցը ներառում է Քրիստոսի ծննդյան այր իջնելը։ Այրում է Բեթղեհեմյան աստղով Սբ․ Ծննդյան խորանը, Քրիստոսի օրորոցը և Մոգերի խորանը։ Տաճարում պահպանվել են հին ֆրեսկոներ և մոզաիկաներ, այնտեղ է պահվում Բեթղեհեմյան Աստվածամոր չքնաղագույն պատկերը։ Բեթղեհեմը գտնվում է Պաղեստինյան ինքնավարության տարածքում։ Քաղաքի տեսարանը «Քահանայի պալատի» (Չար խորհրդի լեռ) դիտահարթակից։ Էլեոն՝ Ձիթենու լեռ – եկեղեցի և վանքեր։ Համբարձման վանք։ Երուսաղեմ - Տաճարի լեռ՝ «Ռումբի գմբեթը» և «Ալ-Ակսա» մզկիթներ, Հին Քաղաք և քաղաքի պատերը (տեսարժան վայրեր)։
Հին Քաղղաքը և նրա բաժիները։ Տիրոջ գերեզմանի տաճար (Քրիստոսի հարության տաճար)։ Գողգոթա – վայրը, որտեղ խաչվել է Քրիստոսը, Օծման քար, Սուրբ Դամբարանը՝ Տիրոջ գերեզմանը։ Խաչի ճանապարհի վերջին կանգառները։ Երուսաղեմի Սուրբ կրակը։ Լացի պատը – Երուսաղեմի ավերված տաճարի արևմտյան պատը:
Էկսկուրսիա․
Թել-Ավիվ և Յաֆֆա։
Մեկնում Բեն-Գուրիոն օդանավակայանից։
Մեկնում Բեն-Գուրիոն օդանավակայանից։