ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Վայելեք անմոռանալի 11 օրյա հանգիստ Պունտա Կանայում` վճարելով ընդամենը 464․000 դրամ
Արժեքը հաշվարկված է 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում է՝
☑️Ավիատոմսեր (Մոսկվայից)
☑️Հյուրանոց
☑️Սնունդ՝ all inclusive
☑️Տրանսֆեր
☑️Ճամփորդական ապահովագրություն
❗️❗️❗️Ուշադրություն: Երևան-Մոսկվա-Երևան երկկողմանի ավիատոմսի արժեքը ներառված չէ՝
❤️ երկկողմանի ուղղության արժեքը սկսած 87.000 ՀՀ դրամից
Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:
Խնայեք մինչև
Դոմինիկյան Հանրապետությունը կամ Դոմինիկանան պետություն է Կարիբյան ծովի Հայիթի կղզու արևելյան մասում և մերձափյան կղզիների վրա։ Կղզու արևմտյան մասը զբաղեցնում է Հայիթիի Հանրապետությունը։ Կղզին մտնում է Անտիլյան կղզեխմբի մեջ։ Մայրաքաղաքը Սանտո Դոմինգոն է։ Բնակչությունը գնահատվում է 10,090,000 մարդ (2009)։
Մակերևույթը լեռնային է։ Այստեղ են գտնվում Կորդիլիերա Սենտրալ (առավելագույն բարձրությունը` 3157մ` Դուարտե լեռ), Կորդիլիերա Սեպտենտրիոնալ, Կորդիլիերա Օրիենտալ լեռնաշղթաները։ Գետերը(Սան Խուան, Յունա) կարճ են, ջրառատ, հարավ-արևմուտքում Էնրիկիլիո լիճն է։ Կլիման արևադարձային, պասսատային է։ Հաճախակի են արևադարձային փոթորիկները, որոնք մեծ վնաս են պատճառում երկրի տնտեսությանը։ Ամսական միջին ջերմաստիճանը 25°-27°C է։ Անձրևային սեզոնը ձգվում է հուլիսից` հոկտեմբեր։ Տարեկան տեղումները` 1000-2000մմ։ Կան նիկելի, արծաթի, բոքսիտների, ոսկու, երկաթի պաշարները։
Լեռները ծածկված են խոնավ արևադարձային անտառներով, չոր շրջաններում տարածված են սավանաները։ Կենդանական աշխարհը հարուստ չէ, կան մողեսներ, կրծողներ, բազմատեսակ գունագեղ թռչուններ, միջատներ։