☀️ Ամրագրեք Ձեր հանգիստը: ☀️
Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 230$-ին համարժեք դրամից:
Գինը ներառում է`
☑️ Հյուրանոց (8 օր / 7գիշեր)
☑️ Սնունդ - Նախաճաշ
☑️ Տրանսֆեր
Ուշադրություն՝ Ավիատոմսի արժեքը ներառված չէ, երկկողմանի ուղղությունը սկսած 213.000դրամից:
Վիզայի վճարը 40$(վճարվում է Շրի Լանկա ժամանելուն պես)
Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:
Խնայեք մինչև
Շրի Լանկան (մինչև 1972 թ.՝ Ցեյլոն) պետություն է Ասիայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Զբաղեցնում է համանուն կղզին, որը Հնդկաստանից բաժանվում է Փոլկի նեղուցով: Կղզին շրջպատված է բուստային խութերով, ափամերձ ջրերում շատ են մարգարտաբեր փափկամարմինները: Կղզու մեծ մասը դաշտավայրեր են, և միայն հարավը զառիթափ կատարներով աստիճանաձև բարձրավանդակ է: Ընդերքը հարուստ չէ. կան միայն գրաֆիտի, փայլարի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրեր: Կղզին գտնվում է հասարակածային գոտում, այդ պատճառով այստեղ ամբողջ տարին շոգ է: Հունիս-օգոստոսին մուսսոններն առատ տեղումներ են բերում: Ընդարձակ տարածություններ են զբաղեցնում սավաննաներն ու հասարակածային մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է: Կան կապիկներ, փղեր, ընձառյուծներ, լեմուրներ, լուսաններ, կոկորդիլոսներ, շատ են թռչունները` սիրամարգ, ֆլամինգո, թութակներ, ու միջատները: Գործում են մի քանի ազգային պարկեր ու խոշոր բուսաբանական այգի: Դեռևս մ.թ.ա. V դարում Հնդկաստանից Շրի Լանկա են գաղթել հնդկական ցեղեր, որոնք միաձուլվել են բնիկներին, և ձևավորվել է սինհալական ժողովուրդը: V–VI դարերում կղզուն տիրելու համար պայքարել են սինհալները և Հարավային Հնդկաստանից Շրի Լանկա եկած թամիլները: XV դարում կազմավորվել են 3 խոշոր պետություններ՝ սինհալական Կոտտե (արևմուտքում և հարավ-արևմուտքում), Կանդի (կենտրոնում) և թամիլական Ջաֆհա (հյուսիսում): 1521 թ-ին երկիր են ներխուժել եվրոպացիները, որոնք 4 դար շարունակ տնօրինում էին Շրի Լանկայում, երկիրն ու կղզին անվանում Ցեյլոն: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1948 թ-ին: Սակայն Շրի Լանկայում սինհալա-թամիլական հակամարտությունը շարունակվել է մինչև 1995թ., երբ դադարեցվել է նրանց միջև զինված բախումն ու կնքվել հաշտության համաձայնագիր: Կղզու բնակչության 70 %-ը սինհալներ են, 20-%ը՝ թամիլներ, կան նաև ցեյլոնյան մավրեր, բուրգերներ: Խոշոր քաղաքներն են Կոլոմբոն, Ջաֆնան, Կանդին, Գալլեն: