Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

☀️ Ամրագրեք Ձեր ամառային հանգիստը մեզ հետ:☀️

 

Տուր դեպի Հունաստան   / տուրիստական փաթեթ

 
Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 510 €-ին համարժեք դրամից:

Գինը ներառում է`
☑️Ավիատոմսեր (թռիչքը Երևանից)
☑️Հյուրանոց (10օր / 9 գիշեր)
☑️Սնունդ - նախաճաշ
☑️Տրանսֆեր

 

Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Հունաստան
Հին գին 580000
Գին 290000

Խնայեք մինչև

50%

Հունաստան, պաշտոնապես՝ Հունաստանի Հանրապետություն , պետություն Հարավարևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Աթենքն է, որի վարչական տարածքի մեջ է մտնում նաև Պիրեոս համայնքը։ Հունաստանի բնակչության թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 11 միլիոն մարդ։ Հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիայի Հանրապետությանը և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանի ափերը արևելքից ողողվում է Եգեյան, արևմուտքից՝ Հոնիական, իսկ հարավից՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Հունաստանն ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1,400, որոնցից 227-ը բնակեցված են), որոնցից են՝ Կրետեն, Դոդեկանեսը, Կիկլադները և Հոնիական կղզիները։

Հռոդոս կղզի (Hrodes Island) - ամենաայցելվող և ամենաարևոտ կղզիներից մեկը Հունաստանում: Այստեղ տարվա մեջ 310 օր երկինքն անամպ է: Համաձայն լեգենդի՝ Հռոդոսը զոհաբերվել է Հելիոս Զևսին, ով ծովի հատակից վեր է բարձրացրել կղզին: Կղզում հանգիստը կարելի է անցկացնել արդեն մայիս ամսից, քանի որ այն գտնվում է հարավում, և արդեն մայիս ամսից սկսած այստեղ ծովի ջուրը բավականաչափ տաք է լինում:

Հալկիդիկի, արևելյան Մակեդոնիա (Halkidiki -Kassandra, Sithonia, Athos)

Հալկիդինիկին, անխոս, կարելի է համարել որպես Հունաստանի ամենահյուրընկալ վայրերից մեկը, որտեղ յուրաքանչյուր 100 մետր հեռավորությամբ տեղակայված է հյուրընկալ հյուրանոցներ՝ իրենց սեփական լողափներով, սրճարաններով և ռեստորաններով: Հալկիդիկի թերակղզու ծովափներն ամենահարմարն են՝ մանր դեղին ավազ, խաղաղ և տաք ծովի ջուր, զվարճանքի բազմաթիվ հնարավորություններ: Հալկիդիկիում հանգիստ անց կացնելու ամենալավ սեզոնն է հունիս-սեպտեմբեր շրջանը:

Թասոս կղզի (Thassos Island)

Կղզին հայտնի է իր գրավիչ բնությամբ, մաքուր լողափներով և զուլալ ջրով:

Սանտորինի (Թիրա)

Թերևս յուրաքանչյուրը տեսած կլինի այս էկզոտիկ կղզու լուսանկարները համացանցում: Կապտա-սպիտակ երանգներով պատված փոքր քաղաքների նեղ ու հմայիչ փողոցներով քայլելն արդն իսկ մեծ հաճույք է:

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել