☀️ Ամրագրեք Ձեր ամառային հանգիստը մեզ հետ:☀️
Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 585 $-ին համարժեք դրամից:
Գինը ներառում է`
☑️Ավիատոմսեր (Մոսկվայից)
☑️Հյուրանոց
☑️Սնունդ - նախաճաշ
☑️Տրանսֆերավիատոմս
☑️Ճամփորդական ապահովագրություն
Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով:
Ուշադրություն՝ Երևան - Մոսկվա - Երևան ավիատոմսի արժեքը ներառված չէ, երկկողմանի ուղղությունը սկսած 85.000դրամից:
Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:
Խնայեք մինչև
Վիետնամը պետություն է Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզում: Արևելքում ողողվում է Հարավչինական ծովի ջրերով: Երկիրը բաղկացած է Բակբո (Հյուսիս), Չունգբո (Կենտրոն) և Նամբո (Հարավ) մասերից: Նրա տարածքի մեջ են մտնում նաև մի շարք կղզիներ:
Երկրի մակերևույթի շուրջ 3/4-ը զբաղեցնում են լեռները (գերակշռում են 500–1500 մ բարձրությունները): Ամենաբարձր լեռնաշղթան Հոանգլիեշոնն է՝ Ֆանշիպան գագաթով (3143 մ, Վիետնամի ամենաբարձր կետը): Ծովեզերքին դաշտավայրեր են: Ընդերքում կան քարածխի, երկաթի, բոքսիտների, կապարի, ցինկի, վոլֆրամի, անագի, մոլիբդենի, ոսկու պաշարներ:
Կլիման մերձարևադարձային մուսսոնային է: Հաճախակի են թայֆուններն ու ջրհեղեղները: Գետային ցանցը խիտ է: Բոլոր գետերը պատկանում են Հարավչինական ավազանին և օգտագործվում են ոռոգման ու բեռնափոխադրումների համար: Գլխավոր գետերն են Հոնգհան (Կարմիր)՝ Դա (Սև) վտակով, և Մեկոնգը: Երկրի տարածքի մոտ 1/3-ը ծածկված է արևադարձային և մերձարևադարձային անտառներով, սարահարթերն ու սարավանդները՝ սավաննաներով: Ամենատարածված բուսատեսակը հնդկեղեգն է, հարթավայրերում` ճահճային բուսականությունը: