Կոստա Ռիկա մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ձեռք բերել վիզա։ ՀՀ քաղաքացիները վիզայի տրամադրման համար կարող են դիմել   Մոսկվայում գտնվող Կոստա Ռիկայի դեսպանատուն։
Այցը նաև հնարավոր է Կանադայի, ԱՄՆ-ի կամ ցանկացած Շենգենյան համաձայնագրի անդամ երկրի գործող վիզայի առկայության դեպքում։
Կոստա Ռիկայի տուրիստական  վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
	- Արտասահմանյան անձնագիր, առնվազն 6 ամիս վավերականությամբ
 
	- Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․ 
 
	- 2 գունավոր լուսանկար – 3.5x4.5 չափսի
 
	- Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
 
	- Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և  մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
 
	- Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
 
	- Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից
 
     6. Ֆինանսական փաստաթղթեր
	- Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
 
	- Վերջին 3 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքերի քաղվածք (անգլերեն լեզվով)
 
     7. Չդատվածության տեղեկանք Բնակության երկրում չդատվածության տեղեկանք՝ ապոստիլով և անգլերեն                   թարգմանությամբ՝ հաստատված նոտարով
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր
18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ
Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝
	-  Ծննդական և անչափահասի անձնագիր
 
	- Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
 
	- Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն
 
Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։
 
Վճարներ 
30$ - Հյուպատոսական վճար
 
Ծառայությունների արժեքը
40․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
 
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից