Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Գլխավոր / Վիզաներ / Հունգարիա

Հունգարիայի Վիզա

Մայրաքաղաք։ Բուդապեշտ

Արժույթ։ Ֆորինտ (HUF)

Ամենամեծ քաղաքները։ Բուդապեշտ, Դեբրեցեն, Միշկոլց, Սեգեդ, Պեչ, Դյոր, Նիրյեդխազա, Կեչկեմետ, Սեկեշֆեհերվար

Պաշտոնական լեզու։ հունգարերեն

Տեղեկություն վիզայի մասին

Ըստ ուղևորության նպատակի և տևողության Հունգարիա այցելելու համար ՀՀ քաղաքացիներին  անհրաժեշտ է Շենգենյան կամ Ազգային հունգարական վիզա։

       1. C տեսակի վիզա (կարճաժամկետ այցելության համար) – այս տեսակի վիզան անհրաժեշտ է այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են այցելել տվյալ երկիր տուրիստական, գործնական, գիտական, սպորտային նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ ուսումնական նպատակով, հարազատներին այցելելու և տարանցիկ նպատակով տեղաշարժվելու համար։ Այս վիզան թույլ է տալիս ճանապարհորդել ամբողջ Շենգենյան տարածքով։

Հայաստանի քաղաքացիները դեպի Հունգարիա Շենգենյան վիզա ստանալու համար կարող են դիմել  Հայաստանում Լիտվայի դեսպանատուն կամ Հայաստանում գտնվող Լիտվայի վիզաների կենտրոն։ Այցը դեպի Հունգարիա չպետք է գերազանցի 90 օրը( մուտքի առաջին օրվանից 6 ամիս ժամանակահատվածում)։

       2.D տեսակի ազգային-երկարաժամկետ վիզա - այս տեսակի վիզան տրվում է մեկ պետության կողմից և հնարավորություն է տալիս գտնվել այնտեղ 90 օրից ավել։ Այս տեսակի վիզան տրվում է մուտքի հետևյալ նպատակների համար՝ գործարարություն, ընտանիքի վերամիավորում, մշակութային գործունեություն, կրթություն, աշխատանք։ Ազգային վիզան հնարավորություն է տալիս նաև ճանապարհորդել ամբողջ Շենգեն տարածքով միայն տուրիստական նպատակով 6 ամսվա ընթացքում 90 օրից ոչ ավել։ 

Հունգարիաի C տեսակի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 3 ամիս Շենգենյան տարածքից վերադառնալու պահին և ունի առնվազն 2 ազատ էջ նոր վիզայի համար։
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․ Նախկինում ստացված Շենգենյան վիզաների պատճեն։
  3. 2 կենսաչափական լուսանկար – 3․5x4.5 չափսի
  4. Նույնականացման քարտ ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, տրված ընկերության (իրավաբանական անձի) ձևաթղթի վրա, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայական։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

     6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների մնացորդը (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքերի քաղվածք (անգլերեն լեզվով)

     7. Անշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)

     8. Ամուսնության/ամուսնալուծության վկայական

     9. Երեխաների ծննդական / անձնագիր

   10․ Ընտանիքի անդամների անձնագրեր (Ծնողներ, կին / ամուսին)

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1. Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի կողմից նոտարական հաստատումով լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
  1.  Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
  2. Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  3. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ հրավիրվող անձի այցելության ընթացքում պարտականությունների ստանձնման մասին։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության կամ որևէ այլ պետական հաստատության՝ օտարերկրացիների հարցերով զբաղվող բաժնում։ Հրավերի բնօրինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիրողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։

 

Վճարներ

35 EURO - Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ դրամով Հյուպատոսությունում կամ վիզաների կենտրոնում փաստաթղթերի ներկայացման ժամանակ)
17.9 EURO - Վիզաների կենտրոնի վճար (վճարվում է կանխիկ դրամով վիզաների կենտրոնում փաստաթղթերի ներկայացման ժամանակ)

 

Ծառայությունների արժեքը

20․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից