Ըստ ուղևորության նպատակի և տևողության Մեծ Բրիտանիա այցելելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է Բրիտանիայի ազգային վիզա։ Ազգային վիզան անհրաժեշտ է այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են այցելել տվյալ երկիր տուրիստական, գործնական, գիտական, սպորտային նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ ուսումնական նպատակով, հարազատներին այցելելու և տարանցիկ նպատակով տեղաշարժվելու համար։
Հայաստանի քաղաքացիները դեպի Մեծ Բրիտանիայի վիզա ստանալու համար կարող են դիմել Հայաստանում Մեծ Բրիտանիայի Վիզաների կենտրոն։ Այցը դեպի Մեծ Բրիտանիա չպետք է գերազանցի 180 օրը (մուտքի առաջին օրվանից 6 ամիս ժամանակահատվածով)։
Մեծ Բրիտանիայի Ազգային վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 3 ամիս ճանապարհորդությունից վերադառնալու պահին և ունի ևս 2 ազատ էջ նոր վիզայի համար։
- Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․ Նախկինում ստացված վիզաների պատճենները։
- Գունավոր բիոմետրիկ լուսանկար – 3.5x4.5 չափսի (էլեկտրոնային տարբերակով)
- Նույնականացման քարտ ID (եթե առկա է)
- Աշխատանքի տեղեկանք, տրված ընկերության (իրավաբանական անձի) ձևաթղթի վրա, որտեղ նշված են ընկերության հասցեն, հեռախոսահամարը, դիմորդի անձնագրային տվյալները, զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձըև աշխատավարձի չափը ։ Անհատ ձեռներեցի, մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ է նաև պետական գրանցման վկայականը։
- Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
- Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից
6. Ֆինանսական փաստաթղթեր
- Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա բավարար միջոցների մնացորդը ճամփորդության օրերից կախված (անգլերեն լեզվով)
- Վերջին 6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցների քաղվածք (անգլերեն լեզվով)
- Ավանդի առկայության դեպքում ներկայացնել քաղվածք կամ տեղեկանք անգլերեն լեզվով: Այն չի դիտարկվում առկա մնացորդ` ճամփորդության ծախսերը հոգալու համար:
7. Անշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)
8. Ամուսնության/ամուսնալուծության վկայական
9. Ընտանիքի անդամների անձնագրեր
10. Ծննդական/ անչափահասի անձնագիր
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր
18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ
Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝
- Ծննդական և անչափահասի անձնագիր
- Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
- Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն
Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։
Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
- Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
- Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
- Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ պարտականությունների ստանձնման մասին, հրավիրվող անձի ներկայությամբ։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության՝ օտարերկրացիների հարցերով զբաղվող բաժնում։ Հրավերի բնօրինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիրողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։ Հրավիրողի հետ ազգակցական կապ ունենալու դեպքում ներկայացնել կապը հավաստող փաստաթղթեր:
❗️Անհատական դեպքերում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր:
Վճարներ
127 £ - Հյուպատոսական վճար կարճաժամկետ վիզայի համար - 6 ամիս (վճարվում է առցանց)
475 £ - Հյուպատոսական վճար երկարաժամկետ վիզայի համար - 2 տարի (վճարվում է առցանց)
848 £ - Հյուպատոսական վճար երկարաժամկետ վիզայի համար - 5 տարի (վճարվում է առցանց)
1059 £ - Հյուպատոսական վճար երկարաժամկետ վիզայի համար - 10 տարի (վճարվում է առցանց)
76.50 £ - Վիզաների կենտրոնի վճար (վճարվում է առցանց)
Ծառայությունների արժեքը
40․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում (հարցաթերթիկի լրացում, հյուրանոցի ամրագրում , ավիատոմսերի ամրագրում , Հերթագրման ծառայության արժեք Մեծ Բրիտանիայի վիզաների կենտրոնում , փաստաթղթերի սքանավորում)
1․500դր․ - մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն (թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․ - ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից