Գլխավոր / Վիզաներ / Կիրիբատի

Կիրիբատիի Վիզա

Մայրաքաղաք։ Հարավային Տարավա

Արժույթ։ Ավստրալիայի դոլար (AUD)

Ամենամեծ քաղաքները։ Հվ․ Տարավա

Պաշտոնական լեզու։ կիրիբատի, անգլերեն

Տեղեկություն վիզայի մասին

Կիրիբատի մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է նախորոք ձևակերպված վիզա։ ՀՀ քաղաքացիները վիզայի տրամադրման համար կարող են դիմել առցանց՝ Կիրիբատիի միգրացիոն ծառայություն:

Կիրիբատիի  վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 6 ամիս՝ վերադառնալու պահին
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)Նախկինում ստացված վիզաների պատճենները։
  3. Կենսաչափական լուսանկար - 3,5x4.5 չափսի (էլեկտրոնային տարբերակով)
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, տրված ընկերության (իրավաբանական անձի) ձևաթղթի վրա, որտեղ նշված են ընկերության հասցեն, հեռախոսահամարը, դիմորդի անձնագրային տվյալները, զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձըև աշխատավարձի չափը ։ Անհատ ձեռներեցի, մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ է նաև պետական գրանցման վկայականը։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

     6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա բավարար միջոցների մնացորդը ճամփորդության օրերից կախված (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցների քաղվածք (անգլերեն լեզվով)
  • Ավանդի առկայության դեպքում ներկայացնել քաղվածք կամ տեղեկանք անգլերեն լեզվով: Այն չի դիտարկվում առկա մնացորդ` ճամփորդության ծախսերը հոգալու համար:

    7. Ամուսնության/ամուսնալուծության վկայական

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի

  1.  Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
  2. Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  3. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ պարտականությունների ստանձնման մասին, հրավիրվող անձի ներկայությամբ։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության՝ օտարերկրացիների հարցերով զբաղվող բաժնում։ Հրավերի բնօրինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիորղի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։ Հրավիրողի հետ ազգակցական կապ ունենալու դեպքում ներկայացնել կապը հավաստող փաստաթղթեր:

 

❗️Անհատական դեպքերում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր:

 

Վճարներ

40 AUD - մեկ մուտքի տուրիստական վիզայի Հյուպատոսական վճար (վճարվում է բանկային փոխանցումով Կիրիբատիի միգրացիոն ծառայություն)
70 AUD - բազմակի մուտքի տուրիստական վիզայի Հյուպատոսական վճար (վճարվում է բանկային փոխանցումով Կիրիբատիի միգրացիոն ծառայություն)

 

Ծառայությունների արժեքը

40․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում (հարցաթերթիկի լրացում,  հյուրանոցի ամրագրում ,  ավիատոմսերի ամրագրում , փաստաթղթերի կցում)
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից