ՀՀ քաղաքացիները Հարավային Կորեայի վիզա ստանալու համար կարող են դիմել Մոսկվայում գտնվող Հվ. Կորեայի դեսպանատուն։
Հվ․ Կորեայի տուրիստական վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- Արտասահմանյան անձնագիր, առնվազն 6 ամիս վավերականությամբ
- Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․
- 2 գունավոր լուսանկար – 3.5x4.5 չափսի
- Նույնականացման քարտ ID (եթե առկա է)
- Աշխատանքի տեղեկանք, տրված ընկերության (իրավաբանական անձի) ձևաթղթի վրա, որտեղ նշված են ընկերության հասցեն, հեռախոսահամարը, դիմորդի անձնագրային տվյալները, զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձըև աշխատավարձի չափը ։ Անհատ ձեռներեցի, մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ է նաև պետական գրանցման վկայականը։
- Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
- Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից
6. Ֆինանսական փաստաթղթեր
- Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա բավարար միջոցների մնացորդը ճամփորդության օրերից կախված (անգլերեն լեզվով)
- Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցների քաղվածք (անգլերեն լեզվով)
- Ավանդի առկայության դեպքում ներկայացնել քաղվածք կամ տեղեկանք անգլերեն լեզվով: Այն չի դիտարկվում առկա մնացորդ` ճամփորդության ծախսերը հոգալու համար:
7. Ամուսնության/ամուսնալուծության վկայական, ամուսնու/կնոջ անձնագրի պատճեն
8. Ընտանիքի անդամների անձնագրեր (ծնողների, երեխաների)
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր
18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ
Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝
- Ծննդական և անչափահասի անձնագիր
- Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
- Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն
Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։
❗️Անհատական դեպքերում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր:
Վճարներ
40$ - 50$ - Հյուպատոսական վճար
Ծառայությունների արժեքը
100․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում (խորհրդատվություն,հարցաթերթիկի լրացում, հյուրանոցի ամրագրում , ավիատոմսերի ամրագրում) , փաստաթղթերի հանձնում դեսպանատուն, սուրհանդակային ծառայություն
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից