Գլխավոր / Վիզաներ / Հարավային Կորեա

Հարավային Կորեայի Վիզա

Մայրաքաղաք։ Սեուլ

Արժույթ։ Հվ․ Կորեական վոն(BND)

Ամենամեծ քաղաքը։ Սեուլ, Պուսան, Ինչհոն, Գվանգջո, Դեգու, Դեջոն, Ուլսան

Պաշտոնական լեզու։ կորեերեն

Տեղեկություն վիզայի մասին

ՀՀ քաղաքացիները Հարավային  Կորեայի վիզա ստանալու համար կարող են դիմել Մոսկվայում գտնվող Հվ. Կորեայի դեսպանատուն։

Հվ․ Կորեայի  տուրիստական  վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, առնվազն 6 ամիս վավերականությամբ
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)
  3. 2 գունավոր լուսանկար – 3.5x4.5 չափսի
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, տրված ընկերության (իրավաբանական անձի) ձևաթղթի վրա, որտեղ նշված են ընկերության հասցեն, հեռախոսահամարը, դիմորդի անձնագրային տվյալները, զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձըև աշխատավարձի չափը ։ Անհատ ձեռներեցի, մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ է նաև պետական գրանցման վկայականը։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

     6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա բավարար միջոցների մնացորդը ճամփորդության օրերից կախված (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցների քաղվածք (անգլերեն լեզվով)
  • Ավանդի առկայության դեպքում ներկայացնել քաղվածք կամ տեղեկանք անգլերեն լեզվով: Այն չի դիտարկվում առկա մնացորդ` ճամփորդության ծախսերը հոգալու համար:

     7. Ամուսնության/ամուսնալուծության վկայական,  ամուսնու/կնոջ անձնագրի պատճեն

     8. Ընտանիքի անդամների անձնագրեր  (ծնողների, երեխաների)

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

 

❗️Անհատական դեպքերում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր:

 

Վճարներ

40$ - 50$ - Հյուպատոսական վճար

 

Ծառայությունների արժեքը

100․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում (խորհրդատվություն,հարցաթերթիկի լրացում,  հյուրանոցի ամրագրում ,  ավիատոմսերի ամրագրում) , փաստաթղթերի հանձնում դեսպանատուն, սուրհանդակային ծառայություն
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից